Օձերի սյուն
սյուն, հուշարձան ՍտամբուլումՕձերի սյուն, անտիկ բրոնզե սյուն Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում։ Եռոտանի զոհարանի մնացորդն է, որը ստեղծվել է հույն-պարսկական պատերազմի ժամանակ կայացած Պլատեի ճակատամարտում պարսիկների զենքերից։ Սկզբում գտնվել է Դելֆիում, հետո Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը տեղափոխել է Հռոմեական կայսրության նոր մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիս ։ Նախապես ութ մետրանոց սյունը պսակվել է երեք օձերի գլուխներով։ 1700 թվականին այն մասնակի քանդվել է։ Օձերից մեկի գլուխը այժմ գտնվում է Ստամբուլի հնեագիտական թանգարանում։
Read article